Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Արցախ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Արցախ
08.05.2016 | 12:37

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ